«Մարդու իրավունքների պահման մոնիթորինգի սիրիական կենտրոն». Սիրիայում հրադադարի առաջին օրը զոհվել է 47 մարդ![]() 26 հոկտեմբերի 2012 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում, որտեղ մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում հրադադար է հաստատվել, ահաբեկչության զոհ է դարձել 47 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով «Մարդու իրավունքների պահման մոնիթորինգի սիրիական կենտրոնին»: Ուրբաթ օրը Դամասկոսում պայթեցվել է ականապատ ավտոմեքենա: Նմանատիպ ահաբեկչություն է տեղի ունեցել նաև Դերաայում, որտեղ պայթյունը որոտացել է ռազմական պահակակետի հարևանությամբ: Մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում` հոկտեմբերի 26-29, սիրիական ԶՈւ հրամանատարությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական օպերացիաների դադարեցման մասին: Որոշ ահաբեկչական խմբավորումներ հայտարարել են, որ չեն պահպանելու հրադադարի ռեժիմը: Դրան ի պատասխան ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ պատասխանելու է գրոհայինների չդադարող հարձակումներին, հաղորդում է Ռոսբալթը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |