ԱՆ. «Վանաձոր» ՔԿՀ-ում մասսայական հացադուլ չկա26 հոկտեմբերի 2012 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանել է «Հրապարակ» օրաթերթի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել: Վարչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հրապարակ» օրաթերթի 26.10.2012թ. համարում տեղեկություն է հրապարակվել, թե «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել, քանի որ դժգոհ են տեսակցություններից, ուտելիքից, սանիտարական վիճակից: Նախ հայտնենք, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն այսօրվա դրությամբ ամենաբարեկարգերից մեկն է: Օրենքով սահմանված կարգով բոլոր դատապարտյալներին տրվում են թե երկարատև, թե կարճատև տեսակցություններ: Դատապարտյալների կամ հարազատների դիմումների հիման վրա թույլատրվում է խցում փոքր սառնարան ունենալ (ըստ քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգի` փոքր չափերի): Դատապարտյալների որոշ մասը սառնարան ունի: Ինչ վերաբերում է «պլիտաներին», նշենք, որ ըստ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1543-Ն որոշման արգելված իրերի ցանկի 14-րդ կետի` դատապարտյալներին և կալանավորված անձանց արգելվում է էկեկտրակենցաղային իրեր ունենալ (բացառությամբ էլեկտրական ածելիների, հեռուստացույցի, ռադիոընդունիչի, առանց ձայնագրման հնարավորության մագնիտոֆոնի և փոքր չափերի սառնարանի), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների: Թույլատրվում է նաև փակ տաքացուցիչ (առանց պարույրի) ունենալ, եթե քրեակատարողական հիմնարկը չի տաքացվում, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ: Մասսայական հացադուլի մասին էլեկտոնային լրատվամիջոցներում տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում: Օրերս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մեկ կալանավոր է հացադուլ հայտարարելու մասին դիմում ներկայացրել, նշելով, որ բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից»: Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ թերթին զանգահարել են «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները և ասել, որ պատրաստվում են մասսայական հացադուլ անել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |