«168 ժամ». «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ». Խնդիրը միջկուսակցական չէ![]() 27 հոկտեմբերի 2012 - 09:47 AMT PanARMENIAN.Net - «168 ժամ»-ը գրում է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, երեկ ԱԺ ճեպազրույցում անդրադառնալով «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև ծագած խնդրին, ասել է, թե այն միջկուսակցական խնդիր չէ: «Այլ հարց է, որ մեր կողմից հայտարարվել է, որ Խաչիկ Քոքոբելյանը չի ներկայացնելու «Ազատ դեմոկրատները»: Եթե չեն ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը, դե ֆակտո ներկայացնելու են «Ազատ դեմոկրատները», մենք մեր դիրքորոշումը հնարավոր է հստակեցնենք»: Ըստ նրա՝ խմբակցությունից նրանց հեռացնելու պահանջ չկա, քանի որ՝ «եթե ղեկավարը պնդում է, որ չի ներկայացնում խմբակցությունը, բնական է, որ ինքը պետք է լքի խմբակցությունը: Երբ վերջնականապես կհստակեցվի, թե Ալեքսանդր Արզումանյանն ինչ դիրքորոշում է ունենալու, մենք էլ կհստակեցնենք մեր դիրքորոշումը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |