Չիգորինի արագ շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Դենիս Խիսմատուլինը![]() 27 հոկտեմբերի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Միխայիլ Չիգորինի անվան միջազգային շախմատի փառատոնի արագ շախմատի մրցաշարը: Մրցաշարի հաղթող է դարձել Դենիս Խիսմատուլինը Ռուսաստանից, որը 9 տուրում հավաքել է 8 միավոր: Հայ շախմատիստներից ամենաբարձր տեղն է զբաղեցրել Ռոբերտ Հովհաննիսյանը, նա 6,5 միավորով 10-րդ տեղում է: Հուշամրցաշարի գլխավոր մրցումները տեղի կունենա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը: Հայտագրվել է 300 խաղացող, այդ թվում 75 գրոսմայստերներ: Այս պահի դրությամբ մեկնարկային ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝ Ալեքսեյ Շիրով (Լատվիա), Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա), Զոլտան Ալմաշի (Հունգարիա), Վլադիմիր Հակոբյան (Հայաստան), Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա), Կրիշնան Սաշիկիրան (Հնդկաստան), Վադիմ Զվյագինցև (Ռուսաստան), Վլադիմիր Պոտկին (Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |