Ժերար Դեպարդյե. Ֆուտբոլում, ինչպես կինոյում, կանայք ամենահամարձակն են27 հոկտեմբերի 2012 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի կինոդերասան և 50-ամյա ստաժով ֆուտբոլի երկրպագու Ժերար Դեպարդյեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հիշել է իր դարպասապահի անցյալն ու, համեմատելով կինոն ֆուտբոլի հետ, հայտարարել, որ այդ խաղը սիրված է ամբողջ աշխարհում: Ըստ Դեպարդյեի, ֆուտբոլը երեխաներին փողոցից հեռու պահելու հիանալի միջոց է: Դեպարդյեն դարպասապահ է եղել: Մանկության տարիներին նրա կուռքն էր 50-ականների Ֆրանսիայի լավագույն դարպասապահ Ֆրանսուա Ռեմետրեն, հետո Ֆաբիեն Բարտեզը, իսկ այժմ նա լավագույն դարպասապահ է համարում Ջանլուիջի Բուֆֆոնին: Ըստ հայտնի դերասանի, յուրաքանչյուր երկիր իր դիմագիծն ունի կինեմատոգրաֆում և ֆուտբոլում: «Մի գաղտնիք ձեզ կբացեմ: Կարծում եմ, որ ֆուտբոլի ապագան կանանցն է: Իրականում ես հիանում եմ կանանց ֆուտբոլով: Ֆուտբոլում, ինչպես կինոյում, կանայք ամենահամարձակն են»,-վստահ է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |