Չինաստանում վաճառքի է հանվել հեպատիտ Е դեմ առաջին պատվաստանյութը

Չինաստանում վաճառքի է հանվել հեպատիտ Е դեմ առաջին պատվաստանյութը

PanARMENIAN.Net - Չինական դեղագործական Xiamen Innovax Biotech ընկերությունը հայտարարել է, որ շուկա է հանում հեպատիտ Е դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Պատվաստանյութը 2-ամյա կլինիկական փորձարկումներ է անցել 113 հազար կամավորների մասնակցությամբ: Պատվաստանյութի արտադրության և վաճառքի թույլտվությունը ստացվել է 2011թ. դեկտեմբերին:

Նախատեսվում է պատվաստել Չինաստանի բնակիչներին, որտեղ հեպատիտ Е-ի վտանգը մեծ է, ինչպես նաև առաջարկել աշխարհում վաճառքի համար:

Ամեն տարի հեպատիտ E-ով հիվանդանում է մոտ 20 մլն մարդ: Այն հիմնականում տարածված է ասիական երկրներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---