Արմսթրոնգի «Տուր դը Ֆրանսում» «նվաճած» յոթ տիտղոսները ոչ ոքի չեն հանձնվի![]() 27 հոկտեմբերի 2012 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հեծանվորդների միջազգային միությունը (ՀՄՄ) որոշել է ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի «Տուր դը Ֆրանսում» «նվաճած» յոթ տիտղոսները ոչ ոքի չհանձնել, տիտղոսներից նա զրկվել է դոպինգի օգտագործման պատճառով: Այս որոշումը կիրառելի է նաև մյուս բոլոր այն մարզիկների համար, որոնք որակազրկվել են դոպինգի պատճառով 1998-2005թթ.: ՀՄՄ-ն նաև պահանջել է Արմսթրոնգից վերադարձնել դրամական պարգևները: Մեկ այլ որոշմամբ, կհիմնվի լիովին անկախ արտաքին հանձնաժողով, որը կքննի ՀՄՄ դեմ առաջ քաշած մեղադրանքները Արմսթրոնգի գործի հետ կապված: Հանձնաժողովի կազմը հայտնի կդառնա նոյեմբերի սկզբին: «Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որոնք Հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի և կվերադարձնենք հեծանվասպորտը հեծանվահրապարակ»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |