Սիրիայում հրադադարի առաջին օրը զոհերի թիվը հասել է 146-ի

Սիրիայում հրադադարի առաջին օրը զոհերի թիվը հասել է 146-ի

PanARMENIAN.Net - Սիրիայում հրադադարի առաջին օրը ահաբեկչությունների և ընդդիմության ու կառավարական զորքերի միջև զինված բախումների զոհերի թիվը հասել է 146-ի, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Ըստ իրավապաշտպանների, նախօրեին մարտերում զոհվել է 53 խաղաղ բնակիչ, 50 զինյալներ ընդդիմությունից և 43 զինծառայող: Ուրբաթ օրը սկսվել է մահմեդականների Իդ ալ Ադհա տոնը: Տոնակատարության օրերին՝ հոկտեմբերի 26-29 սիրիական կառավարական զորքերը հայտարարեցին ամբողջ երկրում ռազմական գործողություններն այդ ընթացքում դադարեցնելու մասին:

Սակայն ահաբեկչական խմբավորումները հայտարարեցին, որ մտադիր չեն պահպանել հրադադարը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---