Այսօր 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է![]() 27 հոկտեմբերի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավորները` խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին: Ազգային ժողովի այգում ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Արարողությանը ներկա էին այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև զոհվածների ազգականները: 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում Նաիրի Հունանյանի գլխավորությամբ կազմակերպված ահաբեկչության արդյունքում զոհվեցին ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանն ու Լեոնարդ Պետրոսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |