Բուլղարական Յամբոլ քաղաքի քաղխորհուրդը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրը

Բուլղարական Յամբոլ քաղաքի քաղխորհուրդը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրը

PanARMENIAN.Net - Բուլղարական Յամբոլ քաղաքի քաղխորհուրդը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրը ընդունումից երկու տարի անց, հայտնում է Focus News-ը:

Խորհրդի 20 անդամներ քվեարկել են հռչակագիրը չեղյալ հայտարարելու օգտին, ութը դեմ են եղել, իսկ երկուսը ձեռնպահ եմ մնացել քվեարկությունից:

Հռչակագիրը չեղյալ հայտարարելու մասին առաջարկը ներկայացրել են խորհրդի յոթ անդամներ մի քանի կազմակերպությունների խնդրանքով, որոնց նախագծերը Թուրքիայի հետ չեն իրականացվել այս փաստաթղթի պատճառով:

Ըստ խորհրդի անդամների, հռչակագիրը բացասական ազդեցություն ունի Յամբոլի քաղխորհրդի ու Թուրքիայի գործընկերային հարաբերությունների վրա:

Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրն ընդունվել էր 2010թ. հոկտեմբերի 28-ին 28 «կողմ» ձայնով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---