Երևանում կայացել է գոլֆի բարեգործական մրցաշար

Երևանում կայացել է գոլֆի բարեգործական մրցաշար

PanARMENIAN.Net - «Արարատ Վալլի ակումբում» հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել գոլֆի մրցաշար, որի նպատակ էր գոլֆի տարածումը Հայաստանում, ինչպես նաև բարեգործությունը: Մրցաշարին հետևում էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն, ինչպես նաև օտարերկրյա այլ կազմակերպությունների ղեկավարներ:

Ջոն Հեֆերնը նշեց, որ թանկարժեք համարվող այս մարզաձևի առկայությունը հաճախ օտարերկրացիների համար կարևոր հանգամանք է դառնում Հայաստան գալու համար:

Գոլֆի պատմությանն ու զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո մեկնարկվել է մրցութային փուլը, որը տևել է ավելի քան 2 ժամ:

Մրցաշարի հաղթողներ են դարձել «Ռենկո» ընկերությունը ներկայացնող Տիցիանո Ռոնդին, Արգենտինայի դեսպանատունը ներկայացնող Հենդի Հասսլերը, ԱՄՆ դեսպանատունը ներկայացնող Կարեն Հովհաննիսյանն ու Լենսի Լեվիքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---