Երևանում բացվել է Նոտարական ծառուղի

Երևանում  բացվել է Նոտարական ծառուղի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ մասնակցել է Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողտա-Սարյան փողոց միջանկյալ հատվածում Նոտարական ծառուղու բացմանը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառմանը մասնակցել եմ ՀՀ և ՌԴ Նոտարական պալատների նախագահներն ու անդամները:

Նոտարական պալատի նախաձեռնությամբ ծառուղում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, տարածքի մշտական խնամքը ևս նոտարական պալատը խոստացել է հոգալ:

Կամո Արեյանն ու Հրայր Թովմասյանը Նոտարական ծառուղում տնկել են նաև անվանական ծառեր:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցուցաբերած աջակցության համար՝ Արդարադատության նախարարը նշել է, որ հետագայում ևս շարունակվելու են նմանատիպ ծրագրերը՝ իրենց փոքր ներդրումն ունենալով մայրաքաղաքի զարգացմանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը:

Քաղաքապետի անունից շնորհավորելով ծառուղու բացման կապակցությամբ՝ Կամո Արեյանը հույս է հայտնել, որ այս քայլը կդառնա վարակիչ և լավ օրինակ նաև այլ գերատեսչությունների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---