ԱՆԿԱՐԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՀՌՈՄԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՊԸ ԿՓՈԽԻ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Անկարայում հույս ունեն, որ Հռոմի նորընտիր պապ Բենեդիկտ XVI-ը կվերանայի իր դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությամ հարցում, տեղեկացնում է «Երկիր» թերթը: «Հուսով եմ` նոր կարգավիճակում Հռոմի պապի հայտարարությունները Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում այլ կլինեն»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Կենտրոնական թուրքական թերթերը, մեկնաբանելով Հռոմի պապի ընտրությունները, ուշադրություն են դարձրել նրա անցյալում արած հակաթուրքական հայտարարություններին: Այսպես, ֆրանսիական «Ֆիգարո» թերթին 2004-ին տված հարցազրույցում, լինելով դեռեւս կարդինալ, Ռատցինգերը հայտարարել էր, որ Թուրքիան չի համարում եվրոպական երկիր: «Թուրքիան մշտապես եղել է այլ մայրցամաք, որը միշտ հակադրվել է Եվրոպային, եւ այդ երկիրը Եվրոպայի հետ կապելը մեծ սխալ կլիներ»,- հայտարարել էր նա: Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը, Էրդողանը նշել է, որ կարդինալ Ռատցինգերի հայտարարություններն «արտահայտել են նրա անձնական կարծիքը»:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---