Կառլոս Պապուլյաս. Եվրոպան Հունաստանից շատ բան չպետք է պահանջի

Կառլոս Պապուլյաս. Եվրոպան Հունաստանից շատ բան չպետք է պահանջի

PanARMENIAN.Net - Եվրոպան չպետք է նոր պահանջներ ներկայացնի Հունաստանի տնտեսությանը, հոկտեմբերի 28-ին հայտարարել է հույն նախագահ Կառլոս Պապուլյասը: «Չի կարելի այս ժողովրդից ավելին պահանջել»,-ասել է նախագահը տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում` Սալոնիկում Հունաստանի ազգային տոնին նվիրված ռազմական շքահանդեսից հետո: Հարկ է նշել, որ Սալոնիկում, տնտեսման նպատակով, ազգային «Օխիի տոնն» անցկացվում է առանց ռազմատեխնիկայի ավանդական ցուցադրության:

Հաջորդ շաբաթ հունական կառավարությունը ծրագրում է կրկին կրճատել կենսաթոշակներն ու պետական աշխատողների աշխատավարձերը, աշխատանքից հեռացնել պետական սեկտորի հազարավոր աշխատակիցների:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---