«ՏաԹևեր»-ի խցիկներում էին մնացել ոչ թե 37, այլ 41 ուղևորներ 29 հոկտեմբերի 2012 - 00:04 AMT PanARMENIAN.Net - «ՏաԹևեր» ճոպանուղու երկու խցիկներից բոլոր ուղևորներն արդեն տարհանված են: Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների` կայծակի արդյունքում «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է «ՏաԹևեր»-ի աշխատակազմի ներկայացուցիչը: Դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները իրականացրել են «ՏաԹևեր»-ի բոլոր աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները: Ուղևորներից 17-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ, 18-ը` կին և 7-ը` երեխա: Բոլոր ուղևորներին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, ինչպես պահանջում է կարգը, տեղում են եղել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: «ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե` տեղական, թե` արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից: Doppelmayr-Garaventa ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց: «ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |