ՌԵ տնօրենների խորհուրդը կքննարկի 2013-2015թթ. ներդրումային ծրագիրը և ֆինանսական պլանը

ՌԵ տնօրենների խորհուրդը կքննարկի 2013-2015թթ. ներդրումային ծրագիրը և ֆինանսական պլանը

PanARMENIAN.Net - 2013-2015թթ. «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ֆինանսական պլանը և ներդրումային ծրագիրը կքննարկվեն հոկտեմբերի 29-ին ընկերության տնօրեննրի խորհրդում, լրագրողներին հաղորդել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Բելյակովը:

Նա նշել է, որ ներդրումային ծրագրում հայտնվել է հոդվածների վերլուծություն, որոնց համար անհրաժեշտ է հատկացնել միջոցներ, հաղորդում է ՊՐԱՅՄ գործակալությունը:

Ռուսաստանի երկաթուղու ներդրումային ծրագրում նախատեսվում է երկաթուղային ցանցի զարգացում, այդ թվում` Հեռավոր Արևելքի և Սիբիրի տարածքներում:

Բելյակովի խոսքով, նախատեսվում է ենթակառուցվածքի շինարարություն հանքավայրերի և նավահանգիստների մոտ:

«Գոյություն ունեցող երկաթուղային ենթակառուցվածքը բավարար չէ»,- եզրափակել է փոխնախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---