ԱԻՆ-ը դարձյալ ահազանգներ է ստանում Սյունիքի մարզից. պատճառը սողանքներն են![]() 29 հոկտեմբերի 2012 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղիտուի գյուղի տներից մեկը, որը գտնվում է գտնվում է սողանքային գոտում, սողանքների ակտիվության պատճառով արդեն վտանգավոր է բնակության համար: Դեպքի վայր է մեկնել Սիսիան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ.Թադևոսյանին պատկանող տանը սողանքային երևույթներ չեն սպառնում, իսկ պատերի ճաքերը վտանգավոր չեն: Տնից մոտ 15 մ հեռավորության և մոտ 8 մ բարձրության վրա գտնվում է գյուղի խմելու ջրի գլխավոր աղբյուրը, իսկ մոտ 1 մ հեռավորության վրա նկատվում են հողաշերտի խոնավացման երևույթներ, որոնք տան արտաքին պատի ներսի խոնավացման հավանական պատճառ են: Թադևոսյանների ընտանիքին տրմադրվել է ժամանակավոր կացարան: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի ՏԻՀԳՄՀ և քաղաքաշինության վարչությունների պետերին: Այս մասին Տեղեկանում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |