ՏՎԵՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՀԱՐԳԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Տվերի հայկական եկեղեցու շինարարական տարածքում կանցկացվի Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հանրահավաք: Տվերի մարզում պաշտոնական տվյալներով գրանցված է 18 հազար հայ, ստեղծվել է հայ համայնք: Ամբողջ աշխարհի հայերը ստորագրություններ են հավաքում համաշխարհային հանրությանն ուղղված դիմումի տակ` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Տվերում հավաքված ստորագրությունները Ռուսաստանի մյուս տարածաշրջանների բանաձեւերի հետ մեկտեղ, որտեղ ապրիլի 24-ին նույնպես կանցկացվեն հանրահավաքներ, կհանձնվեն Ռուսաստանի նախագահին: Այդ օրվա կարեւոր իրադարձություններից մեկը կդառնա Տվերում կառուցվող հայկական եկեղեցու բակում Խաչքարի տեղադրումը: Այն պաատրաստվել է հատուկ նոր եկեղեցու համար եւ Տվեր է բերվել Հայաստանից: Հանրահավաքին հրավիրվել են Տվերի մարզի եւ քաղաքի վարչակազմի, բոլոր ազգային համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքի բնակիչներ: Հանրահավաքի կազմակերպիչները Տվերի հայ համայնքն է, Հայկական եկեղեցու շինարարության հիմնադրամը եւ Կրոնական-հոգեբարձական խորհուրդը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---