ԱՄՆ փորձագետ. Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ համատեղ

ԱՄՆ փորձագետ. Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ համատեղ

PanARMENIAN.Net - ԱՄՆ «Ժառանգություն» (Heritage foundation) հիմնադրամի վաստակավոր անդամ Լի Էդվարդսը, մեկնաբանելով ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում նախագահական ընտրություններից հետո, հայտարարել է, որ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ համատեղ, քանի որ վերջինս մեծ աղդեցություն ունի տարածաշրջանում: «Հարկավոր է նստել և խոսել Պուտինի հետ բոլոր հարցերի շուրջ: Եթե դա տեղի չունենա, ստատուս կվոն երկար կձգվի»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ վերընտրվելու դեպքում Օբաման առավել ակտիվ կլինի մերձավորարևելյան կարգավորման հարցում:

Ըստ Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ուիլյամ Գալստոնի, առաջիկա ընտրություններն ԱՄՆ-ում տարբերվում են նրանով, որ արտաքին քաղաքականության հարցերը ետին պլան են մղվել: Ամերիկացի ընտրողներին այժմ առավել հետաքրքրում են տնտեսական հարցերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---