Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի գլխավոր վկաներից մեկը մահացած է հայտնաբերվել

Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի գլխավոր վկաներից մեկը մահացած է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Սմոլենսկի մերձակայքում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի գլխավոր վկաներից մեկը մահացած է հայտնաբերվել՝ նա կախված է հայտնաբերվել Վարշավայի արվարձանում գտնվող իր տանը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, քննությունը ինքնասպանություն է կասկածում:

Յակ-40-ի 42-ամյա բորտինժեներ Ռեմիգիուշա Մուսի դին հայտնաբերվել է այն տան նկուղում, որտեղ նա ապրում էր կնոջ հետ:

Ավիավթարի ժամանակ Մուսը եղել է նախագահական Տու-154 օդաչուների խցիկում, որը ողբերգությունից մեկ ժամ առաջ վայրէջք էր կատարել «Սմոլենսկ-Սեվերնի» օդանավակայանում: Նա լսել է նախագահական օդանավի անձնակազմի բանակցությունները Սմոլենսկի կարգավարի հետ:

Իր ցուցմունքներում նա պնդում էր, որ կարգավարը թույլ տվեց ինքնաթիռին իջնել մինչև 50 մ բարձրության վրա՝ «մինչ որոշում կայացնելը»: Ըստ պաշտոնական վարկածի, կարգավարը թույլ չէր տվել 100 մ ցածր իջնել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---