Հայաստանի ջրագնդակի պատանեկան առաջնության հաղթող է դարձել «Վիկտորիա» թիմը![]() 29 հոկտեմբերի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում անցկացվել է Հայաստանի ջրագնդակի պատանեկան առաջնությունը: Հայտավորված բոլոր վեց թիմերն էլ ներկայացնում էին Երևանը: Խաղացողների մրցափորձը հարստացնելու նպատակով առաջնությունն ընթացել է շրջանաձև մրցակարգով: Եվ յուրաքանչյուր թիմ մրցել է հինգ անգամ: Բոլոր 5 հանդիպումներում հաղթել և 10 միավոր է վաստակել «Վիկտորիա » թիմը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 8 միավորով 2-րդն էր «Սպիտակ» թիմը: Լավագույն եռյակը վեց միավորով եզրափակել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի «Տիտան – 1» -ը : Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |