Առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում Ռուբեն Թովմասյանը վստահ չէ. ռեսուրսները բավարար չեն

Առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում Ռուբեն Թովմասյանը վստահ չէ. ռեսուրսները բավարար չեն

PanARMENIAN.Net - Ժողովրդի ունեցածը պետք է վերադարձնել ժողովրդին: Ահա թե ինչ է պատրաստվում անել Կոմունիստական կուսակցությունը, եթե գա իշխանության: ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գործող համակարգը չի ծառայում ժողովրդին: Այն փտած է և ինքն իրեն չի արդարացնում: Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ ժողովրդի ունեցածը տվել են մասնավորին, իսկ այդ արատավոր երևույթը ապրելու իրավունք չունի: «Պետք է փոխել համակարգը, և դրա հիմնական դերակատարը կլինեն կոմունիստները»,- ընդգծեց Կոմկուսի առաջին քարտուղարը: Առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում Ռուբեն Թովմասյանը վստահ չէ. ռեսուրսները բավարար չեն: Այնուամենայնիվ, նա նկատեց. «Կոմկուսը անձերի կուսակցություն չէ:

Այնտեղ կան շատ արժանավոր մարդիկ, որ կարող են առաջադրվել: Որոշումը կլինի պլենումի նոյեմբերի նիստին»: Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ արդարությունը միայն բռունցքով է հնարավոր վերականգնել, այլ ճանապարհ չկա: Այս ընտրություններից նա մեծ ակնկալիքներ չունի և կարծում է, որ դրանք լինելու են խորհրդարանականի նման:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---