ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նոր բաժնետեր ունի՝ բելգիական Incofin Investment Management ընկերությունը29 հոկտեմբերի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ-ն և բելգիական Incofin Investment Management ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն ներդրումային ընկերությունը կդառնա հայկական բանկի բաժնետոմսերի 10 տոկոսի սեփականատերը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից պայմանագիրը ստորագրեց բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, իսկ բելգիական կողմից ներդրումների գծով գլխավոր պատասխանատու Գիրթ Պեթերմանսը: «Նոր բաժնետերի հայտնվելը թույլ կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ամրացնել իր դիրքերը Հայաստանի բանկային հատվածում»,-ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ շնորհավորելով մասնակիցներին: Նա հավելեց, որ նոր բաժնետիրոջ մասնակցությունը նոր հնարավորություններ կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ վարկավորման ոլորտում, առավել ևս, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ «չաշխատող» վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 1,3 տոկոսը: «Դա վկայում է այն մասին, որ բանկում ներդրվել է ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ, ինչն էլ կայուն զարգացման հիմքն է կազմում»,-ասել է ԿԲ նախագահը: Որպես բանկի նվաճում Ջավադյանը նշել է նաև ակտիվ մասնակցությունը հանրապետության կապիտալի շուկային՝ առանձնացնելով արժութային պարտատոմսերի թողարկումը, որն առաջին անգամ իրականացրեց հենց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Իր հերթին բելգիական կողմից ներդրումների գծով գլխավոր պատասխանատու Գիրթ Պեթերմանսը հավելեց, որ ընկերության նպատակն է ֆինանսական ներդրումներ իրականացնելը, որոնք սոցիալական ուղղվածություն ունեն, մասնավորապես, ՓՄՁ վարկավորումը հեռավոր մարզերում: «Բանկը ուժեղ մենեջմենթ ունի, որը ձգտում է լավ հաճախորդական բազա ձևավորել մարզերում»,-ասել է նա: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարությունը, որը ձգտում է ներդնել ամենաարդիական տեխնոլոգիաները ռիսկի և կորպորատիվ կառավարման ոլորտներում, վստահ է, որ Incofin Investment Management մասնակցությունը թույլ կտա բանկին վարկավորման նոր գործիքներ ձևավորել, նոր բանկային ծառայություններ մատուցել, ինչպես նաև կակտիվացնի վարկավորումը ՀՀ գյուղական շրջաններում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |