AJA երիտասարդ ոսկերիչներն իրենց աշխատանքներն են ներկայացրել Երևանում բացված ցուցահանդեսում29 հոկտեմբերի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - «Հայ ոսկերիչների համաշխարհային միությունն» (AJA) այս տարի իր ուսումնական կենտրոններն է բացել Հայաստանում և Արցախում, որտեղ սովորում և աշխատում են 18-20 տարեկան երիտասարդներ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է AJA նախագահ Գագիկ Գևորգյանը: «Մեր ուսումնական կենտրոնները Երևանում և Ստեփանակերտում գերազանց են աշխատում, այնտեղ սովորում է 20-ական մասնագետ»,-ասել է նա: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը: Ինչպես ասաց Գագիկ Գևորգյանը, այս տարի առաջին անգամ Հայաստանում կնշվի Հայ ոսկերչի ազգային օրը: «Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ նշում է ոսկերչի օրը»,-ասաց նա: Գագիկ Գևորգյանը հավելել է, որ երիտասարդների գործերը ևս ներկայացված են Երևանում բացված ցուցահանդեսում: «Նրանք մեծ առաջընթաց ունեն և տաղանդավոր են: Դա վկայում է այն մասին, որ եթե պայմաններ ստեղծվեն, մեր երիտասադր ոսկերիչներն անպայման կզարմացնեն աշխարհին, ես անկեղծորեց վստահ եմ դրանում»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |