ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարի-Ան Իսլեր Բեգինի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանն շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորին «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» միջազգային գիտաժողովին մասնակցելու համար, որն օրերս աշխատանքն ավարտեց Երեւանում: Զրուցակիցները կարեւորել են նման ֆորումների դերը կուտակված բարդ խնդիրների լուծման ու տարածաշրջանի հեռանկարների առումով: Այնուհետեւ կողմերը շոշափեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում առաջիկա քայլերի հետ կապված հարցեր: Նախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ առանձնահատկությունները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---