Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը կժամանի Հայաստան29 հոկտեմբերի 2012 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը, հայկական կողմը Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիա պաշտոնական նամակ է ուղարկել, որտեղ տրվել են անվտանգության երաշխիքներ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Երևանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, և Ադրբեջանը ցանկություն էր հայտնել մասնակցել այդ մրցաշարին: «Մենք ստացել ենք Ադրբեջանի մասնակցության հայտը: Հայաստանում ելույթ կունենան վեց ադրբեջանցի բռնցքամարտիկներ, իսկ պատվիրակությունը կազմված կլինի տասը հոգուց»,- նշեց Մարտիրոսյանը: Նա նաև ավելացրեց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 70 երկրների բռնցքամարտիկներ: Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 25- ից դեկտեմբերի 8-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |