ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Թբիլիսիի Հավլաբարի շրջանի սբ.Էջմիածին հայկական եկեղեցում տեղի կունենա սգո միջոցառում, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Միջոցառմանը կմասնակցեն Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւը եւ հայկական դիվանագիտական առաքելության այլ ներկայացուցիչներ: Վրաստանի հայ համայնքի առաջնորդներից մեկի, պատգամավոր Վան Բայբուրտի խոսքերով, միջոցառումը կսկսվի ժամը 11-ին սբ.Էջմիածին եկեղեցու տարածքում, այնուհետեւ մասնակիցները կտեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների եւ մշակույթի գործիչների պանթեոն: Նա հաղորդել է նաեւ, որ այսօր Թբիլիսիի Կինոյի տանը կցուցադրվի «Նահապետ» գեղարվեստական ֆիլմը, որին կմասնակցեն վարց հասարակայնության ներկայացուցիչները, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Վաղը Թբիլիսիի հայկական թատրոնում տեղի կունենա սգո համերգ: Պատգամավորի խոսքերով, ապրիլի 24-ին հայ երիտասարդները մատդիր են հավաքվել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ եւ փոխանցել իրենց ուղերձը: Ինչպես նշել է Վան Բայբուրտը, ակցիան կանցնի «քաղաքակիրթ ձեւով»: «Մենք հասկանում ենք, որ այսօրվա Թուրքիան Վրաստանի լավ գործընկերն է եւ հարգում ենք այդ հարաբերությունները: Մենք դատապարտում ենք այն ժամանակվա թուրքական ռեժիմը»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---