ՄԱԿ գլխավոր քարտուղարը հիասթափված է Սիրիայում հրադադարի ձախողմամբ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հիասթափված է Սիրիայում հրադադարի ձախողմամբ

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոր հիասթափություն է հայտնել Սիրիայում մահմեդական Կուրբան Բայրամ տոնի ժամանակ հրադադար հաստատելու փորձերի ձախողմամբ:

Այդ մասին Պան Գի Մունը հայտարարել է՝ ելույթ ունենալով Հարավային Կորեայում: Նա դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով լրացուցիչ միջոցներ ընդունել հակամարտությունը դադարեցնելու համար: Նա նշել է, որ քանի դեռ միջազգային հանրությունը պառակտված է, սիրիական ժողովրդի տանջանքները շարունակվելու են:

Բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Սիրիայում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել են 110 հոգի: Դա եղել է ենթադրվող քառօրյա հրադադարի երրորդ օրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---