Մոսկվայում ձերբակալվել են հինգ «օրենքով գողեր», նրանցից երկուսը հայեր են

Մոսկվայում ձերբակալվել են հինգ «օրենքով գողեր», նրանցից երկուսը հայեր են

PanARMENIAN.Net - Մոսկվայի ռեստորաններից մեկում ձերբակալվել են հինգ «օրենքով գողեր», հաղորդել է ՆԳՆ ԳՎ-ը: Գերատեսչությունը գործողությունը կատարելու ամսաթիվը չի նշում: Օպերատիվ տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից երկուսը հայեր են՝ 33-ամյա Արտյոմ Առաքելյանը և 39-ամյա Սուրեն Ավետիսյանը: Նրանք մասնակից են մի շարք հանցագործությունների կատարմանը:

Նրանք քրեական աշխարհում հայտնի են որպես Արտյոմ Միպեցկի և Սուրենչիկ, որոնք քրեական ազդեցություն են ունեցել կազմակերպված խմբի վրա, որի մասնակիցները զբաղվում են թմրանյութերի մատակարարմամբ և վաճառքով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---