«Հրապարակ». Մոտ 10 օր առաջ Երևանում մասոնական հավաք է եղել

«Հրապարակ». Մոտ 10 օր առաջ Երևանում մասոնական հավաք է եղել

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Օրերս մամուլում գրվեց, որ առաջիկայում սպասվում է մասոնական հավաք, որտեղ քննարկվելու է առաջիկա նախագահական ընտրությունների հարցը: Իրեն մասոն հռչակած ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, սակայն, հերքել էր` ասելով, որ ոչ մի հավաք տեղի չի ունեցել և առաջիկա 6-7 ամիսներին տեղի չի ունենալու:

Սակայն վստահելի աղբյուրից մեզ հաջողվեց պարզել, որ մասոնական հավաք «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մասոններ: Հավաքն օրերս ավարտվել է, սակայն Հայաստան ժամանածներից ոմանք դեռ չեն մեկնել, քանի որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում, որին մասնակցելու են ավելի բարձրաստիճան մասոններ:

Մասնավորապես սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզեն, ով անցած տարի աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովի շրջանակներում կրկին Հայաստանում էր և հանդես եկավ ասուլիսով»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---