Երևանում ԱԱ մասնակցելու համար Բաքուն անվտանգության երաշխիքներ է պահանջում ՀԱՕԿ-ից

Երևանում ԱԱ մասնակցելու համար Բաքուն անվտանգության երաշխիքներ է պահանջում ՀԱՕԿ-ից

PanARMENIAN.Net - «Անվտանգության երաշխիքներ պետք է տան երեք կազմակերպություններ՝ Ազգային Օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունն ու երկրի ֆեդերացիան: Հենց նման երաշխիքներ է ժամանակին Ադրբեջանը տվել, երբ հայ ըմբիշներն ու բռնցքամարտիկները մասնակցել են Բաքվում անցնող առաջնությանը: Ուստի այժմ Ադրբեջանն է նման երաշխիքներ պահանջում»,-գրում է azerisport.com-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում կանցնի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին ցանկություն է հայտնել մասնակցելու նաև Ադրբեջանը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ հայկական կողմը պաշտոնական նամակ է հղել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիային, որտեղ անվտանգության երաշխիքները տրվել են:

Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 500 բռնցքամարտիկներ աշխարհի 70 երկրներից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---