ՕԽ-2012 ընդունելու համար պայքարում Փարիզը պարտվեց Լոնդոնին Ժակ Շիրակի բրիտանական խոհանոցի մասին կատակի պատճառով![]() 30 հոկտեմբերի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ՕԽ-2012 ընդունելու համար պայքարում Փարիզը պարտվեց Լոնդոնին Ժակ Շիրակի բրիտանական խոհանոցի մասին կատակի պատճառով, պարզել են ֆրանսիացի լրագրողները: Ֆրանսիայում լույս է տեսել մի գիրք, որը լույս է սփռում նրա վրա, թե ինչու 2012թ. Օլիմպիական խաղերն ընդունելու իրավունքը ստացավ հենց Լոնդոնը, ոչ թե Փարիզը, որը նույնպես ֆավորիտ էր համարվում: Մասնավորապես, այն ժամանակվա Ֆրանսիայի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ զրույցում ասել էր, թե Ֆինլանդիայից հետո Մեծ Բրիտանիան վատագույն կերակուրով երկիրն է: Նա հավելել է նաև, որ այդպիսի անպետք խոհարարներին չի կարելի որևէ լուրջ բան վստահել: Ակամայից այդ խոսակցությունները լսել է նաև Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլերը: Նման խիստ քննադատությունը նրան վիրավորել է: Չերի Բլերը դիտողություն է արել Շիրակին: Ֆրանսիայի նախագահը, հասկանալով իր վրիպումը, արագ հեռացել է միջոցառումից, հայտնում է France24 հեռուստաալիքը: Այդպիսով Բրիտանիայի վարչապետը «Շիրակից նվեր ստացավ» լրացուցիչ ժամանակ, լոբբինգի ենթարկելու համար Լոնդոնի թեկնածությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |