Դաշնակահարներ Վահագն Պապյանն ու Բորիս Գիլտբուրգը կփակեն Վերադարձի փառատոնը![]() 30 հոկտեմբերի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համեգասրահում տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակման «Նվիրում Ամալյա Բայբուրթյանի ծննդյան 85-ամյակին» համերգը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, այս համերգն աչքի է ընկնելու իր համարձակությամբ. ներկայացվելու է դասական ջազ: Համերգին մասնակցելու է Բայբուրթյանի որդին` դաշնակահարՎահագն Պապյանն իր աշակերտի` Բորիս Գիլտբուրգի հետ: Հնչելու են Լ.վան Բեթհովենի, Ս.Ռախմանինովի, Ֆ.Շոպենի, Ֆ.Լիստի, Վ.Ա.Մոցարտի, Մ.Ռավելի և Չ.Կորեայի ստեղծագործությունները: Վահագն Պապյանը նշեց, որ համերգի առաջին մասում նա և Բորիսը ելույթ են ունենալու առանձին, իսկ երկրորդ մասում` դուետով: Վերջին ստեղծագործությունը լինելու է պրեմիերա: Համերգին մասնակցելու է Գևորգ Հարությունյանը (հարվածային գործիքներ): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |