«Եթե բոլորը…» ֆիլմը կբացի Մոսկվայի «Լուսաշող հրեշտակ» կինոփառատոնի մրցութային ծրագիրը![]() 30 հոկտեմբերի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Լուսաշող հրեշտակ» միջազգային բարեգործական կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 4-8 Մոսկվայի Կարմիր պրեսնյայի կինոկենտրոնում: Փառատոնի հոգևոր հովանավորն է Ամենայն Ռուսիո պատրիարքը: Նատալյա Բելյաուսկենեի և Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը…» ֆիլմը կբացի Մոսկվայի «Լուսաշող հրեշտակ» կինոփառատոնի մրցութային ծրագիրը: Ֆիլմը պատմում է մի փոքր «ուշացած, հնացած, անժամանակակից ժողովրդների բարեկամության մասին: Ֆիլմի հերոսուհին, կիսով չափ հայ, կիսով չափ ռուս Սաշան Արցախյան պատերազմի մասնակցի դուստր է: 20 տարի անց նա Սարատովից գալիս է Հայաստան Արցախյան պատերազմում զոհված հոր շիրիմին ծառ տնկելու համար: Նրա հայրը ռուս զինվոր է, որն ամուսնացած է եղել հայուհու հետ, որին սպանել են Սումգայիթի ջարդերի ժամանակ: «Հայաստանի հետ իմ ծանոթությունը սկսվեց Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հետ ծանոթությունից»,-ասել է ֆիլմի ռեժիսորը: «Ես երազում եմ, որ ֆիլմը ցուցադրվի նաև Ադրբեջանում, սա խաղաղասեր ֆիլմ է: Չեմ ցանկանա, որ ֆիլմը քաղաքականացվի: Սա ֆիլմ է մարդկանց, նրանց ճակատագրերի մասին»,-ասել է ռեժիսորը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |