Հովիկ Աբրահամյանն առաջարկել է Ջերմուկը և Չեխիայի Կարլովի Վարին քույր քաղաքներ հռչակել![]() 30 հոկտեմբերի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով Պրահայում է: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով երեկ ժամանել է Պրահա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Արթուր Գևորգյանը: Պատվիարկությոնը Կարլովիվարյան երկրամասում հանդիպել է Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի և նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ: Հանդիպուներին քննարկել են երկկողմ կապերի զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարլովի Վարիի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը առաջարկել է գործընկերային հարաբերություններ հաստատել Ջերմուկ և Կարլովի Վարի քաղաքների միջև կամ քույր քաղաքներ հռչակել, քանի որ երկու առողջարանային քաղաքներն էլ հայտնի են իրենց բուժիչ հանքային ջրերով և ունեն որոշ ընդհանրություններ: Նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ աշխատանքային ճաշի ժամանակ կողմերը կարևորել են տարածաշրջանների միջև համագործակցությունը, որպես երկու երկրների հարաբերությունների էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված կարևոր գործոն: Հոկտեմբերի 30-ին նախատեսված են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |