ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԻԶԱՅՈՎ 1000-ՐԴ ԱՅՑԵԼՈՒՆ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Հայաստան կժամանի էլեկտրոնային վիզա ստացած 1000-րդ այցելուն: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, դա Սոսի Մազմանյանն է, որը Երեւան կժամանի ամերիկյան Քընեկտիկուտ նահանգից: Որպես էլեկտրոնային վիզայի 1000-րդ ստացողի, տիկին Մազմանյանին Երեւանի օդանավակայանում կդիմավորի ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը եւ նրան հնարավորություն կընձեռնվի այցելել արտաքին գործերի նախարարություն ու հանդիպել նախարար Վարդան Օսկանյանի հետ: Հայաստանն աշխարհում երկրորդ երկիրն էր, որ 2002 թվականի հոկտեմբերին գործարկեց էլեկտրոնային վիզաների տրամադրման համակարգը, ինչն էապես հեշտացնում է Հայաստան այցելել ցանկացողների համար երկրի մուտքի արտոնագրի ստացումը եւ զգալիորեն խթանում է զբոսաշրջության զարգացումը երկրում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---