Արագածոտնի մարզում բեռնատար գնացքը բախվել է մեքենային. Կան տուժածներ![]() 30 հոկտեմբերի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր,ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում, բեռնատար գնացքը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տվյալների կա հինգ տուժած: Դեպքի վայր են մեկնել Թալինի ՀՓՋ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ն. Թադեվոսյանը (ծնված 1968թ.) տեղափոխվել է Արտենի գյուղի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Ուղևորներ Ժ. Եսայանը (ծնված 1961թ.), Զ. Եսայանը (ծնված 1995թ.),Մ. Թորոսյանը և Մ. Ավետիսյանը (ծնված 1968թ.) տեղախոխվել են Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |