«Սենդի». Նյու Յորքի Քուինս շրջանում հրդեհը ոչնչացրել է շուրջ 50 տուն![]() 30 հոկտեմբերի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի Քունիս շրջանում հրդեհը ոչնչացրել է առնվազն 50 տներ, որն առաջացել է «Սենդի» փոթորկի պատճառով, հաղորդում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը՝ մեջբերելով հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերը, գրում է ՌԻԱ Նովոստին: Տներն այրվում են Բրիզի Փոինթ ոչ մեծ մասնավոր միկրոշրջանում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Բրիզի Փոյնթի բոլոր բնակիչները ծանուցում են ստացել պարտադիր տարհանման մասին, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը: Դեպքի վայրում ներկա պահին աշխատում են 200 հրշեջներ, սակայն նրանց չի հաջողվում հանգցնել կրակը: Աշխատանքը դժվարացնում է ուժեղ քամին, որի արագությունը հասնում է վայրկյանում 150 կմ-ի: Երեք խոշոր հրդեհներ են տեղի ունեցել Քուինսի երեք տարբեր շրջաններում, այրվում են բնակելի տները և եկեղեցին: Զոհերի մասին չի հաղորդում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |