Հայաստանի պետպարտքը 2012թ. սեպտեմբերի տվյալներով կազմում է 4,316 մլրդ դոլար30 հոկտեմբերի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջի տվյալնելով Հայաստանի պետպարտքը կազմում է 4,316 մլրդ դոլար: Այդ մասին հոկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում լրագրողներին է հայտնել Հայաստանի գլխավոր գանձապետ, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա, ՀՀ կառավարության պարտքը կազմում է 3,721 մլրդ դոլար: « Արտաքին պարտքը կազմում է 3,146 մլրդ դոլար, իսկ 575,3 մլն դոլար՝ ներքին պարտքն է»,-հավելել է նա: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ֆինասնավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Հայաստանի արտաքին պարտքը 2012-ի տվյալներով կկազմի 3,8 մլրդ դոլար, իսկ 2013-ի տվյալներով` շուրջ 4 մլրդ դոլար: Նա նշել էր նաև, որ հաշվի առնելով այն, որ ՀՆԱ-ն աճում է, ապա երկու դեպքերում մենք կունենանք ՀՆԱ-ում արտաքին պետական պարտքի հարաբերակցություն 3,7 տոկոսի մակարդակում, ինչը գնահատվում է որպես «միջին» պետական պարտք երկրի համար»,- ասել է նա: Այդ առումով Մինասյանը հավելել է, որ Հայաստանի բյուջեն «հավասարակշռված» է և դրա սպասարկումը չի խանգարում նշված ծրագրերի իրագործմանը: Նշենք, որ 2013 թվականից Հայաստանը պետք սկսի վճարել նախորդ տարի ստացած վարկերի համար, այդ թվում նաև օպերատիվ ռեժիմով ճգնաժամի շրջանում ներգրավված վարկերի դիմաց, ինչը լրացուցիչ 200 մլն դոլարի բեռ կլինի պետբյուջեի համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |