Լևոն Մելիք-Շահնազարյան. Պետք է հաճախ հանդիպել և նեղ կացության մեջ դնել Ադրբեջանին![]() 30 հոկտեմբերի 2012 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Սաֆարովյան դեպքերից հետո, Հայաստանի արտգործնախարարի քայլը՝ հրաժարվել հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը ողջունում էր: Մինչ այս ամսվա ընթացքում Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները քաղաքագետը դեմ էր արտգործնախարարների հանդիպմանը: Սակայն այն բանից հետո, ինչ Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչեց Արցախի, իսկ Ադրբեջանն էլ՝ Հարավային Սուդանի անկախությունը, Հայաստանի ձեռքին հզոր խաղաքարտեր հայտնվեցին: «Ինձ, նույնիսկ, թվում է, որ պետք է ավելի հաճախ հանդիպել, և Ադրբեջանին հիշեցնել այս ամենը: Նեղ կացության մեջ դնել Ադրբեջան պետությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ վերջին զարգացումները պետք է օգտագործել ճիշտ, գրագետ և դիպուկ: Նա նկատեց. «Ճիշտ թիրախը ունենք, թիրախի թույլ տեղերը՝ ևս: Պետք է խփել այդ թույլ տեղերին: Սաֆարովը այսօր Ադրբեջանի ամենաթույլ տեղն է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |