«Լույսի, գազի ու ջրի մարդիկ» և էթիկայի նորմերը, կամ դրանց բացակայությունը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Տանն այն սովորական աղմուկն է, որը գրեթե չի լինում օրվա երկրորդ կեսին: Հեռուստացույցը կիսաձայն, բայց լսելի պատմում է հնագիտության ու արդեն անհետացած քաղաքակրթությունների մասին ու մեկ էլ… դուռն են թակում՝ գոմի դռան պես: Վազելով գնում եմ բացելու: Ինձ հայացքով ոչնչացնող կինը պահանջում է վճարել նախորդ ամիս օգտագործած գազի համար: Ասում եմ, որ հենց այդ պահին վճարումը կատարվում է: Երևի փորձառու հսկիչը չի հավատում, և ձայնի տոնը բարձրացնելով սպառնում է՝ կանջատե՜մ, կանջատե՜մ: Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, նույնքան էլ իմ տոնը բարձրացնելով, կրկնում եմ քիչ առաջ ասածս ու ավելացնում, որ եթե վերջնաժամկետը լրանա ու վճարված չլինենք՝ թող անջատեն, առանց այս կերպ զգուշացնելու: Տիկինն ավելի կոպիտ շարունակում է. «Դե ժամանակին վճարեք, որ ես չգամ հասնեմ ստեղ…» : Պատասխանում եմ` ձեր աշխատանք է: Տիկինը, որ սա լսում, կատաղում է ու գոռգոռալով, ինձ անդաստիարակ ասելով, հեռանում: Ի՞նչ սկզբունքով են «ՀայՌուսգազարդի» հսկիչներն աշխատանքի ընդունվում և աշխատանքային էթիկայի ի՞նչ նորմերի են պարտավոր հետևել: Փորձում եմ պարզել ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանից: Պատասխանում է. «Նույն սկզբունքներով ու էթիկայի նորմերով, ինչ ձեր լրատվամիջոցում»: «Մեր լրատվամիջոցում աշխատելու համար բարձրագույն կրթություն, որոշակի լեզուների իմացություն, հմտություններ են հարկավոր, նրանցից էլ է նույնը պահանջվո՞ւմ», - հարցնում եմ: Պատասխանում է. «Ոչ, հարցերը ձևակերպեք, մի ժամից զանգեք, կպատասխանեմ»: Զանգում եմ մի ժամից: «Հսկիչները «ՀայՌուսգազարդի» հետ պայմանագրային սկզբունքով են աշխատում: Ներկայացնում են ընկերությանը` որպես մատակարար: Եթե բաժանորդը վճարման ժամկետում վճարում չի կատարում, մատակարարը՝ ժամկետը լրանալու դեպքում, գրավոր հիշեցնում է, որից հետո 3 օրվա ընթացքում գազի սպասարկումը սահմանափակվում կամ դադարեցվում է: Իսկ մինչ այդ, հսկիչը կարող է նաև բանավոր զգուշացնել», - պատասխանում է Շուշան Սարդարյանը: Հարցնում եմ` իսկ զգուշացնելիս ի՞նչ էթիկայի նորմերի են պարտավոր հետևել: Պատասխանում է` հիմա բոլորն են հետևում էթիկայի նորմերին: Վերը նշված օրինակով վստահեցնում եմ, որ ոչ, պատասխանում է` դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է: Իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է, դրա համար էլ նյութիս վերևում գրված է` կարծիք, բայց թե ինչքանով է սուբյեկտիվ, ինքներդ որոշեք: Ու սա միայն «գազի մարդուն» չի վերաբերում: Մեկիս «լույսի մարդն» է այսպիսին, մյուսինը՝ «ջրի»: Անի Ավետյան / PanARMENIAN News ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |