Լևոն Մելիք-Շահնազարյան. Արցախը, անկախություն ստանալով, լիարժեք իրավունք է ձեռք բերում միավորվել ում հետ ցանկանա![]() 30 հոկտեմբերի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի հակամարտության շուրջ կատարվող վերջին իրադարձությունները դեռ երկար կաշխատեն Հայաստանի օգտին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն՝ անդրադառնալով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչմանը: Իսկ ահա քաղաքագետ Արմեն Աղայանը գործընթացը «ծիծաղելի» է համարում: «Լավ կլինի մենք էլ քաղաքավարի գտնվենք և պատասխան ճանաչում կազմակերպենք ենթադրենք Երևանի, կամ Համզաչիմանի ավագանիում և ճանաչենք այդ Հարավային Ուելս նահանգի անկախությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց Արմեն Աղայանը: Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը համաձայն չէ Արմեն Աղայանի տեսակետին: Ըստ նրա՝ արդեն մեկ ամիս է սկսվել է իրադարձությունների կարևոր շղթա: Նախ Ադրբեջանում բրիտանական նավթային ընկերության շուրջ դժգոհություններ առաջ եկան, ինչից հետո Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը, սրան էլ հաջորդեց Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչումը: «Սրանք լավ խաղաքարտ են Հայաստանի ձեռքին և հաստատ կաշխատեն մեր օգտին: Ադրբեջանին, միանշանակ, ստիպել են ճանաչել Հարավային Սուդանի անկախությունը: Ալիևը շատ կցանկանար չճանաչել, քանի որ դա իրենց համար ձեռնտու չէ: Այն, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախը, դա միանշանակ է: Հարավային Սուդանի ճանաչումից հետո Ալիևը ֆանտազիան պետք է լավ աշխատացնի, որպեսզի կարողանա ասել, թե ինչու Արցախը չի ճանաչում»,- ընդգծեց Լևոն Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը նաև նկատեց, որ Արցախը, անկախություն ստանալով, լիարժեք իրավունք է ձեռք բերում միավորվել ում հետ ցանկանա: «Արցախի շարժումը սկսվել է «միացումով», և կավարտվի «միացումով»»,-շեշտեց նա: Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը, Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքերով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ձեռքբերումներից մեկն է միայն: Ամբողջ իր սահմանում Ադրբեջանը չունի բարեկամական երկիր: «Եթե մենք 10-15 տարի առաջ սկսեինք այս քաղաքականությունը, գուցե այդպիսի հարևան երկիր այսօր չունենայինք: Ցանկալի կլինի Հայաստանը լինի օրինակ՝ յոթերորդ երկիրը, որը կճանաչի Արցախը»,- ասաց քաղաքագետը: Այս պահին, սակայն, նա նպատակահարմար չի գտնում այդ ճանաչումը: Սաֆարովի ազատումից հետո դա կընկալվի որպես էմոցիոնալ պատասխան: Եթե Արցախին վտանգ սպառնա, Հայաստանը անմիջապես պետք է ճանաչի անկախությունը, եզրափակեց Լևոն Մելիք-Շահնազարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |