ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԿՎԱՌՎԻ 1,5 ՄԼՆ ՄՈՄ24 ապրիլի 2005 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Կիրակի առավոտյան Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու մոտ սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիան, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Սգո արարողության սկզբում հավաքվել էր շուրջ հազար մարդ, եւ մարդիկ շարունակում են գալ անվերջ հոսքով, չնայած ցուրտ եղանակին: Բոլորը բերում են ծաղիկներ եւ ծաղկեպսակներ, դնելու համար այստեղ տեղադրված խաչի մոտ: Բոլորը մոմեր են վառում: Կազմակերպիչների խոսքերով, այս օրվա ընթացքում այստեղ կվառվի մեկ եւ կես միլիոն մոմ` այդքան հայ է դարձել այդ ողբերգության զոհը: Մի քանի տեղերում տեղադրված են մեծ սգո սեւ գույնի պաստառներ սպանվածների լուսանկարներով եւ այն ժամանակվա շատ հայտնի քաղաքական գործիչների մեջբերումներով: Մասնակիցները կաղոթեն իրենց զոհված հայրենակիցների համար (պատարագը կմատուցի Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը): Ակնկալվում է նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի, Հայաստանում Ռուսաստասնի դեսպանի, ՌԴ Հայերի միության նախագահի եւ հայ համայնքի այլ հայտնի ներկայացուցիչների ներկայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |