Իրանի հատուկ ծառայությունը որոնում է այն «կատակասերին», որն ադրբեջանական դրոշ է փակցրել Ուրմիա քաղաքում

Իրանի հատուկ ծառայությունը որոնում է այն «կատակասերին», որն ադրբեջանական դրոշ է փակցրել Ուրմիա քաղաքում

PanARMENIAN.Net - Իրանի Ուրմիա քաղաքի կամրջի վրա ադրբեջանական շարժման ակտիվիստները Ադրբեջանի դրոշն էին կախել: Ինչպես հայտնում է Vesti.Az -ը, այդ վայրը գտնվում է պետանվտանգության ծառայության հաստատության հարևանությամբ:

Դրոշը կես ժամ ծածանվել է, առաջացնելով վարորդների մեծ հետաքրքրությունը: Կես ժամ անց իրավապահ մարմինների աշխատակիցները հանել են դրոշը: Այժմ որոնում են դրոշը կախած մարդկանց, սակայն տեսախցիկների բացակայությունը դժվարացնում է որոնումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---