Գյուղնախարարը Շիրակի մարզում ծանոթացել է ջրարբիացման համակարգերի շինարարությանը![]() 30 հոկտեմբերի 2012 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարին ուղեկցում էր «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը : Այցելության նպատակը «Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրով մարզի Մեծ Մանթաշ, Ջրառատ և Սառնաղբյուր համայնքներում իրականացվող ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին ծանոթանալն էր: Եթե Ջրառատ համայնքում 3300 հա արոտների ջրարբիացման աշխատանքներն արդեն ավարտված են , ապա Մեծ Մանթաշի 4900 հա արոտների ջրարբիացման համար նախատեսվող շինարարությունն իրականացվել է 90, 4200 հա արոտների համար նախատեսվող աշխատանքները Սառնաղբյուրում` 80 % -ով: Նշված համայնքների ղեկավարները, արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների նախագահները և վարչության անդամները նախարարի հետ հանդիպման ժամանակ իրենց գոհունակությունն արտահայտեցին իշխանությունների կողմից գյուղացիներին աջակցելու նման ծրագրերի իրականացման վերաբերյալ, հույս հայտնելով, որ դրանք շարունակական են լինելու: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նույնպես կարևորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` նշելով, որ արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագիրն այն կարևոր հարթակն է , որով հնարավորություն կլինի օժանդակել գյուղացու եկամուտների ավելացմանը. ,- նշեց նախարարը: Շիրակի մարզում այս ծրագրի մեջ, նշված երեքից բացի, ընդգրկված են ևս վեց այլ համայքներ` Աղինը, Հառիճը, Լեռնակերտը, Բերդաշենը, Այգաբացն ու Բասենը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |