Հայաստանում առաջին անգամ կներկայացվի սիմֆո-ջազ նախագիծ![]() 30 հոկտեմբերի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու Յորք – Երևան ջազ քառյակի համատեղ սիմֆո-ջազ նախագիծը: Ինչպես հայտնում է Երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը, համերգը կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը: Նյու Յորքից ժամանած քառյակի անդամներն են ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Զեյդ Նեսերը (սաքսոֆոն) և Քեյթ Բալան (հարվածային գործիքներ): Ընդ որում, այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |