ԲՀԿ-ՀՀԿ-ՀԱԿ. Շղթայի իրական հակասությունները![]() 30 հոկտեմբերի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ՀՀԿ հակասությունն իրականում Քոչարյան-Սարգսյան հակասությունն է: Սա քաղաքագետ Արմեն Աղայանի կարծիքն է: Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանին հաջողվի ԲՀԿ-ին իր կողմը քաշել, այդ հակասությունը մի ակնթարթում կվերանա: Իսկ Հայ ազգայի կոնգրեսի հետ ԲՀԿ-ի համագործակցությունը ավելի շուտ Կոնգրեսի ցանկությունն է: Միաժամանակ, Արմեն Աղայանի համոզմամբ, պետք է հասկանալ, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող բավարարվել միայն ԲՀԿ-ի ձայներով: Նրան պետք է նաև ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների գոնե մեծ մասը: Իսկ դրա համար, նրան պետք են մարդիկ, ովքեր մի քիչ ավելի ընդդիմադիր իմիջ ունեն կամ կարող են ունենալ: «Ինձ թվում է Օսկանյանն այդ իմաստով ավելի մեծ հնարավորություն ուներ, քան Կոնգրեսի հետ համագործակցությունն է: Կոնգրեսն այսօր շատ թույլ է, այն գրեթե խաղից դուրս վիճակում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը: Արմեն Աղայանի բնորոշմամբ՝ իր պոտենցյալ ձայները նվիրելով՝ ՀԱԿ-ը ցանկանում է պահպանել իր ներկայությունը քաղաքական խաղում: Իսկ թե ինչպե՞ս կգնահատի «Բարգավաճը» կոնգրեսի այդ ռեսուրսը, և կուզենա համագործակցել՝ ժամանակը ցույց կտա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |