Վաճառքի կհանվի հայերենի ուղղագրության, կետադրության և քերականության ստուգման ծրագրի նոր տարբերակը![]() 30 հոկտեմբերի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի կեսից վաճառքի է հանվելու հայերենի ուղղագրության, կետադրության և քերականության ստուգման ծրագրի նոր` Armenian PowerSpell 2012 տարբերակը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ծրագրի կոորդինատոր Մերի Պապյանը: Ծրագիրն ամբողջությամբ դեռ պատրաստ չէ, բայց կոորդինատորի տվյալներով Armenian PowerSpell 2011-ի համեմատ նոր տարբերակի գլխավոր առավելությունը տողադարձերն ուղղելու հնարավորությունն է: Ինչպես ծրագրի մյուս տարբերակները, այս մեկը ևս ստուգում է մոտ 850.000 բառ և 500 քերականական և կետադրական օրենքների համապատասխանությունը: Ստուգում է նաև կրկնակի իմաստ ունեցող, գծիկով գրվող բառերի ուղղագրությունը, անավարտ նախադասությունները, դժվար ընկալվող հաջորդականությունները, տերմիններն ու օտարալեզու բառերը: Ծրագիրն ապահովում է 99.5 տոկոս ճշգրտություն: «Ծրագիրը ոչ միայն ուղղում է բառերում թույլ տրված տառասխալները, այլև ստուգում է տեքստը ոչ թե բառ առ բառ, այլ իրար հաջորդող մի քանի բառերը միասին` նաև տեքստի իմաստային սխալներն ուղղելու տարբերակ առաջարկելով: Որևէ բառ ուղղելիս էլ ծրագիրն այն ներկայացնում է միանգամից հոլովված, որպեսզի օգտագործողը հոլովելիս նորից չսխալվի», - ասաց Մերի Պապյանը: Նրա խոսքով ծրագիրն օգտագործում են Նախագահի աշխատակազմը, նախարարությունները, դեսպանատները: Armenian PowerSpell 2012 –ի նախաձեռնողները նախատեսում են նման ծրագիր ստեղծել նաև արևմտահայերեն տեքստերի համար: «Լեզվաբաններ ու ծրագրավորներ ունենք, խնդիրը ֆինանսական է», - ասաց ծրագրի կոորդինատորը: Մեկ համակարգչի համար ծրագրի տարեկան արժեքը 15.000 դրամ է, իսկ հաջորդող տարեկան լիցենզիան արժե արդեն 11.000 դրամ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |