Երևանում նշում են Հայ-ֆրանսիական գործարար ակումբի առաջին տարեդարձը![]() 30 հոկտեմբերի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Երևանում նշում են Հայ-ֆրանսիական գործարար ակումբի առաջին տարեդարձը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ասաց. «Երբ ժամանեցի Հայաստան, նպատակներից մեկն էր այսպիսի մի ակումբ ստեղծելը, քանի որ պարադոքսալ վիճակ էր` Ֆրանսիան, լինելով Հայաստանի երկրորդ ներդրողը` Ռուսաստանից հետո, չուներ այսպիսի մի կառույց»: Դեսպանի խոսքով այժմ ակումբում ներգրավված է 20 անդամ, սակայն այդ թիվը գնալով մեծանալու է: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին հավելեց, որ վերջին տարիներին հայ-ֆրանսիական առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները աճ են արձանագրում: Այսօր Հայաստանում ֆրանսիական կապիտալով արդեն գործում է 100-ից ավելի ընկերություն: «Այս ձևաչափը, որի մեկ տարին մենք նշում ենք, կարծում եմ` արդյունավետ է, քանի որ հայ և ֆրանսիացի գործարարները անհրաժեշտ տեղեկությունները փոխանակելու և նոր կապեր հաստատել հնարավորություն ունեն», - նշեց նախարարը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |