Ավարտվեց «Կինոաշուն 2012»-ը![]() 30 հոկտեմբերի 2012 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր Նաիրի կինոթատրոնում տեղի ունեցավ «Կինոաշուն 2012» ազգային կինոյի ամիս ծրագրի փակման արարողությունը: Այն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Այս տարի ծրագիրը նվիրվեց Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը իր ելույթում նշեց, որ ծրագիրը լիովին կայացած է, և ցանկանում է, որ եկող տարի այն ներկայացվի նաև Արցախում: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ նախարարությունը սկզբնական շրջանում թերահավատորեն էր մոտենում այդ ծրագրին, սակայն այժմ այն նախարարության կարևոր ծրագրերից է: Ըստ նրա, նախարարությունը կշարունակի աջակցել այս ծրագրին: Փակման հանդիսավոր արարողությանն ամփոփվեց գրախոսականների մրցույթը: Այս տարի գրախխոսական մրցույթին մասնակցում էր 47 մարդ, որոնցից 45-ը ուսանողներ էին: Մրցանակը հանձնվեց 8 ուսանողների և 2 մասնագետներին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |